Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Գորիս-Կապանից հետո թիրախում Լաչինն է․ Ջոնի Մելիքյան (տեսանյութ)

«Վրաստանի համար ընդունելի չէ, որ Արևմուտքն ընդգրկված չէ տարածաշրջանային 3+3 ձևաչափ ստեղծելու նախաձեռնությանը։ Եվ Հայաստանի ու Ադրբեջանի հետ տարածաշրջանային նոր հարթակ ձևավորելու՝ Վրաստանի նախաձեռնությունը ոչ միայն համաձայնեցված է Արևմուտքի հետ, այլև պատասխան է 3+3 ձևաչափին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին։

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել է տարածաշրջանային Խաղաղ հարևանության հարթակ ստեղծել։

ՋՄելիքյանն ասում է, որ 3+3 ձևաչափը Թուրքիան է առաջ քաշում, որպեսզի այդպիսով չեզոքացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Բայց դա թե՛ Հայաստանին, թե՛ Վրաստանին ձեռնտու չէ։ Եվ երկու երկրներն էլ առայժմ մերժում են միանալ դրան։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական խնդիրներին, հատկապես Սյունիքում ստեղծված իրավիճակին, փորձագետն ասում է, թե Ադրբեջանը հատուկ նպատակներով է խոչընդոտներ ստեղծել Գորիս-Կապան ճանապարհին

«Ասում է՝ Գորիս-Կապանով դուք օգտվում եք, որևէ մաքսակետ չկա, ուրեմն դուք էլ մեզ Նախիջևանի հետ կապող նման ճանապարհ տվեք»։

Փորձագետը նաև հնարավոր է համարում, որ Գորիս-Կապանից հետո Ադրբեջանի թիրախում հայտնվի Լաչինի միջանցքը։



Մանրամասները՝   տեսանյութում