Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մարզեր Հասարակություն

Մի օր սահմանապահ Խաչիկ գյուղում, որտեղ տղաները չեն ամուսնանում, իսկ աղջիկները ֆուտբոլ են խաղում (տեսանյութ)

Պարահրապարակից ուղիղ ֆուտբոլի դաշտ։  Հանդերձարանից դուրս գալուց հետո սահմանապահ Խաչիկ գյուղի աղջիկները վերածվում են ֆուտբոլիստների։

Նախիջեւանին սահմանակից Խաչիկ գյուղում աղջիկների ֆուտբոլի խմբակը գործում է արդեն 2 տարի։   Նախաձեռնությունը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող Գարիկ Ղազարյանինն է, որը  եւ   մարզում է  աղջիկներին։   Մարզիչը գոհ է իր սաներից․ կուզենար, որ նրանք տարբեր մրցաշարների մասնակցեին։ Բայց դրա համար գումար է անհրաժեշտ։

Աղջիկներին  ֆուտբոլի աշխարհ բերող ճանապարհները տարբեր են, որոնցից մեկն էլ սա է՝  ֆուտբոլը միայն տղաների մարզաձեւ չէ։  

  Հանդիսատեսի կարգավիճակով այս տղաները կուզենային ֆուտբոլի դաշտում վազողներն իրենք լինեին։ Այսօր, սակայն, պիտի գնահատեն  աղջիկների խաղը, որին մասնակցում է նաեւ ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։

  Ամենակտիվը փոքրիկ Հարութն է, որը Արցախից է վերջերս տեղափոխվել Խաչիկ գյուղ։  Նա, իր բառերով, «ընտրում են սպիտակներին, քանի որ տեսնում է ուժեղ են»։  

Հարութը Խաչիկ գյուղի  86 դպրոցականների շարքերը կհամալրի մի քանի օրից, եւ կդառնա երրորդ առաջինդասարանցին։

Աշակերտներն ավելի շատ կլինեին, եթե շրջանավարտներն ընտանիք կազմեին։  Դպրոցի ուսմասվար Սեդա Գրիգորյանը կարող է թվարկել մի քանի տասնյակ երիտասասարդ տղաների, որոնք չեն ամուսնանում, քանի որ կա բնակարանային խնդիր։Սահմանապահ գյուղում հրատապ է  նաեւ բերքի իրացման խնդիրը։   

Բայց  Ադրբեջանին երեկ կողմից  սահմանակից գյուղում բնակվող կնոջը զարմացնում են՝  հաճախ հնչող վտանգավոր չէ՞  հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում