Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ո՞վ է Ռոբերտ Քոչարյանին տվել Մեղրիի միջանցքի գաղափարը․ Արման Բաբաջանյանի բացահայտումը (տեսանյութ)

«Իմ ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, ըստ որի Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը 1998թ․ընդհանուր պետության շուրջ քննարկումներից հետո, երբ դա Ադրբեջանը մերժեց, արդեն 1999թ․ առաջարկեց Մեղրիի միջանցքի հաշվին լուծել Արցախի հիմնահարցը և Լաչինի հարցը։ Այսինքն մենք համաձայն էինք միջանցքը հանձնել և այո՛, մեր սուվերեն տարածքում համաձայն էինք, որ այլ երկրի ուժեր իրականացնեին դրա հսկողությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Նրա ներկայացմամբ՝ հանրությունը թեև լսել է Մեղրիի միջանցքի մասին, որոշ տեղեկություններ ստացել, որ ԼՂՀ կարգավորման բանակցություններում այդ գաղափարն առաջ է քաշվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, բայց չգիտի, թե նրան ով է տվել այդ միտքը։

Նա ասում է, որ առաջիկայում ակտիվ դիվանագիտական շրջանակների որոշ անձանց հետ  բաց քննարկումներ կնախաձեռնեն և կփորձեն հասկանալ, թե, օրինակ, Մեղրիի միջանցքի գաղափարի հետ ինչ կապ է ունեցել Ռումինիայի նախագահը։

«Եվ ո՞վ էր Ռոբերտ Քոչարյանին առաջարկում հանդես գալ այդ միջանցքի առաջարկով ու ԼՂՀ հակամարտության դեպքում կոնստրուկտիվ դիրքորոշում ստանձնել։ Իսկ հետո այդ առաջարկի ձեռքը կրակն ընկնել և Հոկտեմբերի 27- ից հետո ամեն ինչ անել, որ ՌԴ-ն չաջակցի այդ գաղափարին։ Ըստ էության ՀՀ-ն, որ այդ առաջարկը ներկայացրել է, հույս է ունեցել, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն դրան որևէ կերպ չեն համաձայնի, քանի որ գիտակցում են Սյունիքի ու Մեղրիի աշխարհաքաղաքական կարևորությունը»,- հավելում է Արման Բաբաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում