Բացել լրահոսը Փակել լրահոսը
252422876_4431733296904141_4352873740945266193_n
A A
Պաշտոնական

22 օբյեկտներից 3-ի մոտ խախտումներ են հայտնաբերվել

Երեկ երեկոյան հակահամաճարակային նորմերի պահպանումը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում:
 
❌ 22 օբյեկտում անցկացված վերահսկողության ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 3-ի մոտ։ Կազմվել են արձանագրություններ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու, աշխատակիցների կողմից դիմակ չկրելու հիմքով:
 
✅ Այսօր երեկոյան շրջայցերը կշարունակվեն:
☝️ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
☝️ Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
 
ՍԱՏՄ