Բացել լրահոսը Փակել լրահոսը
_13A6689
A A
Պաշտոնական

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում ներկա են գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը։

 

Ցուցադրությունն իրականացվում է «Այլևս չենք հանդուրժում» ընդդեմ ընտանեկան բռնության շարժման շրջանակում՝ ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի գլխավորությամբ։

 

Ներկայացվող բոլոր ցուցանմուշները տարբեր ժամանակներում ընտանեկան բռնության դեմ իրականացված իրական նախաձեռնությունների մաս են կազմել։ Դրանք պատմություններ են Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Իտալիայից, Չիլիից, Ֆինլանդիայից և աշխարհի այլ երկրներից: