Բացել լրահոսը Փակել լրահոսը
marzpet
A A
Հասարակություն

Մարզպետը խոստացավ վերանայել իր որոշումը՝ Բյուրականում համայնքապետի ԺՊ-ի դեմ ցույցի հետեւանքով․ Aravot.am

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի բնակիչները բողոքի ցույց են անում՝ ընդդեմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գեւորգյանի:

Գործող համայնքապետի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է նոյեմբերի 2-ին, իսկ Ռադիկ Գեւորգյանը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար, որին, ինչպես բնակիչներն են ասում, համայնքում ոչ ոք չի ճանաչում։ Դեկտեմբերի 5-ին այս եւ մի շարք այլ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են լինելու։

«Մենք ուզում ենք, որ Բյուրականի համայնքապետ կամ թեկուզ ԺՊ լինի Բյուրականի բնակիչ, համայնքին ծանոթ մեկը, բյուրականցու խնդրին ծանոթ անձնավորություն։ Մենք Ռադիկին չենք ճանաչում, եկել, ասել է՝ ես Փաշինյանի կուրսեցին եմ, Փաշինյանը որ փախած էր Մոսկվա, իմ տանն էր ապրում, ու սենց բաներ էր ասում, ու սենց ուզում է դառնալ գյուղապետ։ Մի հարյուր հոգու էլ պարտք է էս գյուղում, երեկ մի հարյուր հոգի եկավ, ասաց՝ ինձ պարտք է, ինքն էլ՝ ես պարտք չեմ։ Ինքը ոչ թե պիտի գյուղապետ լինի, այլ նրան պետք է դատեն։ Մարդկանց աշխատացրել է՝ փողը չի տվել, ու սենց մարդը կարա՞ լինի գյուղապետ»,-պատմեցին բյուրականցիները։

Համայնքապետի ԺՊ-ին, որը ցուցարարներից մի քանի մետր հեռու կանգնած էր, ցույցի մասնակիցները հրավիրեցին իրենց մոտ։ Մոտենալուց հետո գյուղացիներից մեկը հարցրեց․ «Ռադիկ, դու ինձ ճանաչո՞ւմ ես»։ Ռադիկ Գեւորգյանն ասաց՝ ոչ։ «Ես էլ քեզ չեմ ճանաչում։ Միայն լսել եմ, էն էլ՝ բացասական։ Դու չես լինելու գյուղապետ։ Դու մի հատ Նիկոլին ասա՝ թող գա մեր գյուղ, իրեն էլ փոխանցի՝ համ խոշորացմանն ենք դեմ, համ էլ քո գալուն»։ Ավելի ուշ Բյուրական ժամանեց Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը։ Նա ասաց, որ Ռադիկ Գեւորգյանին իրենք են խնդրել, որպես համայնքի բնակիչ ծառայություն մատուցի, բայց ժամանակավոր։ «Վերցրեք ու տարեք ձեր կամակատարին, մենք չենք ուզում»,-ի պատասխան արձագանքեցին բնակիչները։

Նյութի շարունակությունը՝ այստեղ