Բացել լրահոսը Փակել լրահոսը
259515605_525168012366558_6680231584281084334_n
A A
Պաշտոնական

Վարորդներին խնդրում են շրջանցել այդ հատվածը

Վաղը՝ նոյեմբերի 21-ին, ժամը 9։00֊ից 18։00-ը, Սարյան փողոցում՝ Թումանյանի խաչմերուկից մինչև Պուշկինի խաչմերուկ, իրականացվելու են ծառերի էտման աշխատանքներ, եւ նշված ժամանակահատվածում փողոցը փակ է լինելու։ Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:

Վարորդներին խնդրում ենք շրջանցել այդ հատվածը եւ հայցում ենք բոլորի ներողամտությունը անհարմարություն պատճառելու համար։