Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները կանցկացվի Լեհաստանում
Աջակցիր «Ա1+»-ինԱրագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները տեղի կունենան Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում դեկտեմբերի 25-31-ը: Այդ մասին տեղեկացնում է շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մինչ այդ որոշված էր, որ առաջնությունները պետք է անցկացվեին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, սակայն այդ երկրում հաստատված կորոնավիրուսի ծանր իրավիճակի պատճառով այն հետաձգվել էր:
ՖԻԴԵ-ի նախագահ Դմիտրի Դվորկովիչը խնդրանքով դիմել է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիցկուն` մրցումները Վարշավայում անցկացնելու համար: Լեհաստանի կառավարության ղեկավարը տվել է իր համաձայնությունը:
Այդպիսով, արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները չեն հետաձգվի և կանցկացվեն իրենց ժամկետներում: Մրցանակային հիմնադրամը կազմում է 1 մլն դոլար` 700 հազարը տղամարդկանց, 300 հազարը` կանանց համար: