Բացել լրահոսը Փակել լրահոսը
264435411_221152423498141_3741850425152925460_n
A A
Պաշտոնական

Ջրաչափերը չեն գործել, ջրառն էլ թույլտվությունից ավելի էր․ «Ամբերդ ՀԷԿ»-ին 14 մլն դրամի տուգանք է նշանակվել

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները արձանագրել են մի շարք խախտումներ։ 

Ընկերությանը պատկանող «Ամբերդ-1», «Ամբերդ-2» և «Ամբերդ-3» ՓՀԷԿ-երը խախտել են տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացնելով ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառ։

ՓՀԷԿ-երում տեղադրված ուլտրաձայնային ջրաչափերը չեն գործել: 

Վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները ներկայացվել են սահմանված կարգի խախատմամբ և աղավաղմամբ։

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 530.000 ՀՀ դր. չափով, իսկ ներկայացված վնասի հատուցման պահանջի չափը կազմել է 14.259.226 ՀՀ դր.։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին