Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Հասարակություն

Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ

2021թ. դեկտեմբերի 07-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի(անձի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել փաստաբան Բենիկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում ծեծկռտուք էր տեղի ունեցել իշխանական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի, Սիսակ Գաբրիելյանի, Վահագն Ալեքսանյանի, Արմեն Խաչատրյանի և ՀՅԴ-ական պատգամավորների օգնականներ Սևակ Նազարյանի, Տարոն Ղազարյանի և Գերասիմ Վարդանյանի միջև։