Բացել լրահոսը Փակել լրահոսը
269815493_10224124221706578_3494963467763188421_n
A A
Հասարակություն

Ժիրայր Սեֆիլյանն ավտովթարի է ենթարկվել

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի հայտարարությունը․
 
Երեկ` դեկտեմբերի 22-ին, երեկոյան ժամը 19-ի սահմաններում, ավտովթարի ձևով անվտանգային միջադեպ է տեղի ունեցել Ժիրայր Սեֆիլյանի հետ։
 
Երջանիկ պատահականությամբ՝ Ժիրայր Սեֆիլյանը չի վնասվել։
 
Ձեռնպահ ենք մնում կատարվածի դիտավորության վերաբերյալ տեսակետ հայտնելուց, սակայն հաշվի առնելով Ժիրայր Սեֆիլյան քաղաքական գործչի անձը, գործունեության բնույթը և ներկայիս իրավիճակի անվտանգային բնութագիրը, անհրաժեշտ համարեցինք հրապարակել սույն տեղեկույթը։