Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Առաջիկա օրերին և գալիք տարիներին այսօրինակ արարողությունները դառնալու են հաճախակի․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

Արցախի նախագահը կիսվել է տեսանյութով։ Արայիկ Հարությունյանը ուրախ է, որ տարին  ավարտում ենք առաջին մեծ բնակարանամուտով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով՝ զոհված հարազատ ունեցող, տեղահանված և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող առաջին ընտանիքները մայրաքաղաքի նորակառույց թաղամասում ստացել են կահավորված բնակարաններ՝ այսպիսով տալով մեծ ծրագրի պաշտոնական մեկնարկը: Առաջիկա օրերին և գալիք տարիներին այսօրինակ արարողությունները դառնալու են հաճախակի:

«Արցախը հայկական ու հարատև պահելու հիմնական նախապայմանը մեր այստեղ ապրելն ու արարելն է: Ուստի, մեր հայրենի հողում տուն կառուցելու ԱՀ կառավարության ծրագիրը միայն ընդլայնվելու է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ՀՀ կառավարության և համայն հայության աջակցությամբ»,- գրել է նա: