Բացել լրահոսը Փակել լրահոսը
anotevan
A A
Հասարակություն

Անօթեւանները կառավարության դիմաց ակցիա են անում. Առավոտ

«Դեկտեմբերի 31-ին պարոն Քյոսեյանը եկավ, ավտոբուսներ բերեց, որ մեղ տեղափոխեն 4-րդ գյուղ։ Մենք հրաժարվեցինք մի պարզ պատճառով։ 4-րդ գյուղի պայմաններին շատ լավ ծանոթ ենք, չենք ուզում»,-ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դիմաց կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ այսօր հայտարարեց Վարդաշենի տուն-ինտերնատի շահառուներից մեկը։ Շահառուները դեռեւս դեկտեմբերի 31-ին պետք է տեղափոխված լինեին թիվ 1 տուն-ինտերնատ, բայց համաձայն չեն։ Այս մասին գրում է Aravot.am-ը:  

«Չենք ուզում այդտեղ տեղափոխվել։ Բացի այդ, կառավարության որոշում գոյություն չունի։ Խնդրանքով դիմում ենք կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Չէ՞ որ մենք իրեն այդքան ձայն ենք տվել։ Մեր խնդրանքն է, որ գան ու մեր կազմակերպության հետ գոնե վեց ամսով պայմանագիրը երկարեցնեն։ Մենք չենք մասնակցել այդ մրցույթին։ Մենք 93 շահառուներ ենք, որոնցից մոտ հիսունն այստեղ են, իսկ մնացածն անկողնային հիվանդ են։ Ձմեռվա կես է, գոնե վեց ամսով երկարեցնեին պայմանագիրը։ Հետո ամառ կլինի, աստված մեծ է, մի բան կլինի, մրցույթ կհայտարարվի։ Ուժները մեր վրա է պատո՞ւմ»,-հարցադրում արեց տղամարդը։

Անօթեւանները վստահեցրին, որ ապրելու ներկայիս պայմաններն իրենց բավարարում են, կահավորանքի ակնկալիք չունեն․ «2018թ․-ին կառավարությունը մեր կազմակերպության հետ պայմանագիրը կնքել է ապրիլին, այսինքն՝ մենք չորս ամիս մնացել ենք այդ շենքում։ Հետո հայտարարվել է մրցույթ, մեր կազմակերպությունը՝ բարեգործական հիմնադրամը, շահել է։ Մենք փողոցում էինք ապրում, իրենք մեզ տուն ու տանիք են տվել, մենք ընտանիք ենք դարձել։ Մեր մեջ կան հայրենիքը պաշտպանած, կռված տղերք, հեղափոխությանը մասնակցած տղերք, հիմա արդեն պե՞տք չենք։ Քառասուն հաշմանդամություն ունեցող ունենք։ Գոնե վեց ամսով երկարեցնեն»։

 Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: