A
A
Տարոն Մարգարյանի գործով դատավորը հայտնի է
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի եւ մյուսների գործը մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին։
Այս գործով անցնում է նաեւ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը եւ եւս յոթ պաշտոնատար անձինք։
Տարոն Մարգարյանը եւ Արման Սահակյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Ըստ գործի տվյալների' Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին հանձնարարել է թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագծեր՝ դրանք փոքրացնելով, իսկ առանձնացված տարածքները օտարվել են իր մերձավորներին՝ շուկայականից ցածր գնով։ Թեեւ գործը մակագրվել է դատավորին, սակայն նիստի օր դեռ նշանակված չէ։