Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կադրային փոփոխություններ էլի կլինեն

Տնտեսություն
2b53ae2e5fe4e62acd0dc765d9cc221e

Վարչապետ Տիգրան Սարգսյանն կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է երկու շաբաթ առաջ տրված հանձնարարականներին և փոփոխություններին, որոնք իրականացվել են առողջապահության, կրթության և գիտության, գյուղատնտեսության և ֆինանսների նախարարություններում:

Փոփոխությունները հիմնականում եղել են կադրային. աշխատանքից ազատվել են փոխնախարարներ, վարչության պետեր:Դրանք, վարչապետի խոսքերով, շարունակվելու են:

Ըստ կառավարության ղեկավարի` հանձնարականներին ի պատասխան նախարարները ներկայացրել են հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրեր:

«Արմատական լուծումներ են առաջարկվում այս փաստաթղթերով, և, իհարկե, անհրաժեշտ է, ստանալով կապը հասարակության հետ, արագ տեմպերով այդ ծրագրերն իրականացնենք, քանի որ կա նաև այս միջոցառումների ժամանակացույց,-ասել է Տիգրան Սարգսյանը,-Նպատակն այն է, որ մենք կարողանանք մեր կարողությունները հավաքագրել բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ»։