Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Մշակույթ

Հրահանգներով ապրող մարդիկ, երբեք ապագա չեն ստեղծի (տեսանյութ)

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Բերտոլդ Բրեխտի ‹‹Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր›› պիեսի բեմադրության փորձերն են ընթանում։ Շուտով կկայանա ներկայացման պրեմիերան։ «Ա1+»-ը զրուցել է թատրոնի գեղարվեստական ղեկավար և ներկայացման բեմադրիչ Արմեն Էլբակյանի, նաև դերակատարներ՝ Տիգրան Ներսիսյանի, Լիլի Էլբակյանի, Մեսրոպ Աբտոյանի հետ։

«Սա աշխարհի յուրաքանչյուր թատրոնի համար արդիական ներկայացում է, քանի դեռ ամենուր կան այն պրոբլեմները, որ արծարծվում են պիեսում՝ իշխանատենչություն, փառասիրություն, ագահություն ու մարդ, որ ապրում է ոչ Աստծո կանոններով», - ասում է Արթուրոյի դերակատար Տիգրան Ներսիսյանը և ընդգծում, որ սա պատմություն է փոքրիկ մարդուկի մասին, որն իր հիվանդագին էությամբ ձգտում է գալ իշխանության, կարողանում է ամբոխին կառավարել, թելադրել, հնազանդեցնել ու տանել դեպի մեծագույն ողբերգությունների։

Արմեն Էլբակյանի խոսքով, հրահանգներով ապրող մարդիկ, երբեք ապագա չեն ստեղծի։ Եվ սա այն մեսիջն է, որ ուղղված է հանդիսատեսին։

Ամբողջական զրույցը՝ տեսանյութում։