Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացվեց նոր գործարան

Տնտեսություն
caf55e17a632a25f94b31019398bbdbc

Երևանում բացվեց մարտկոցների արտադրության հայ-գերմանական «Էլբատ» գործարան:

Եվրոպական նորագույն սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած «Էլբատ» ՓԲԸ-ի գործունեության հիմնական ոլորտը կապարաթթվային մեկնարկային կուտակչային մարտկոցների արտադրությունն է և դրանց շահագործման ժամանակահատվածի երաշխիքային ու ետերաշխիքային սպասարկումը:

Գործարանի բացման արարողությանը ներկա է եղել Սերժ Սարգսյանը, ով շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, «Էլբատ»-ի ծրագրերին:

Ձեռնարկության ղեկավարների հավաստմամբ, մի շարք եվրոպական և ամերիկյան ընկերություններից ձեռք բերված սարքավորումներն ու տեխնոլոգիան ապահովում են արտադրվող մարտկոցների բարձր որակը, արտադրության բոլոր գործընթացներում նվազագույնի է հասցված մարդկային միջամտության գործոնը, որակի վերահսկման նպատակով գործում են ժամանակակից համակարգչային սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ: Նշվել է նաև, որ ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում, ընկերությունը հնարավորություն կունենա բավարարել ոչ միայն Հայաստանի պահանջը, այլև` հարևան պետությունների մեկնարկային մարտկոցների պահանջարկի մի մասը: