Բացել լրահոսը Փակել լրահոսը
զենք ատրճանակ
A A
Պաշտոնական

Զենքը լիցքավորելիս անզգուշությամբ կրակել է իր իսկ ոտքին

Փետրվարի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ սրունքի ստորին երրորդականում օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 57-ամյա մի տղամարդ:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը տան բակում օդաճնշիչ ոչ հրազենային զենքը լիցքավորելիս անզգուշությամբ կրակել է իր ոտքին:
Կատարվում է քննություն։