Ներդրում կարող է անել ցանկացածը
Հայաստանում արդեն տասը տարի է` ինչ գործում է Forex club: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով`այն բոլոր նրանց համար է, ովքեր ֆինանսական բարելավման կարող են հասնել իրենց ինտելեկտի շնորհիվ: Այստեղ ցանկացած մարդ կարող է ներդրում անել` շահույթ ակնկալելով:
«Ֆինանսական գրագիտության պակաս կա մեր երկրում, մենք լրացնում ենք այդ բացը: Ֆինանսական շուկայի միջոցով կարելի է կառավարել, այն ինչ կարող է լինել համաշխարհային շուկայում: Այն թույլ է տալիս կորուստները նվազեցնել»,-ասաց Forex club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը:
Այս տասը տարիների ընթացքում ընկերությունը ունեցել է ավելի քան 10 հազար հաճախորդ: Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք որոշել են սովորել, շարունակել և մասնագիտանալ այս գործում կազմում է 1000-1500 մարդ: Վերլուծաբան Միքայել Վերդյանի խոսքերով`վերջին շրջանում բավականին տարածում է գտել այս բիզնեսը Հայաստանում: «Այստեղ մարդ կարող է ինքնուրույն գնահատել ռիսկերն ու իր շահույթը»-ասաց վերլուծաբանը:
Այս շուկայում գործելու համար տարիքային կամ կրթական գրեթե սահմանափակում չկա, բայց դրանք հիմնականում համալսարանավարտներ են: Իսկ վերջին շրջանում շատացել է նաև աղջիկների թիվը: