Բացել լրահոսը Փակել լրահոսը
9430
A A
Տնտեսություն

Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին։ 

Շնորհավորելով ՄԱԶԾ ներկայացուցչին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի կողմից Հայաստանում իրականացվող նպատակային աջակցության և կարողությունների զարգացման ծրագրերը և ընդգծել, որ դրանք նպաստել են Հայաստանի ժողովրդավարական և սոցիալական զարգացմանը:

Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ Հայաստանը, չնայած 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու կորոնավիրուսային համավարակից հետո առաջացած դժվարություններին ու մարտահրավերներին,  շարունակում է հավատարիմ մնալ զարգացման իր օրակարգին` հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհին համագործակցելով միջազգային գործընկերների հետ։

Այդ համատեքստում փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է 2021 թվականին ստորագրված «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը, որը նախանշում է հետագա 5-ամյա համագործակցության ընդհանուր ոլորտները։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին Հայաստանի բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամություն է հայտնել և փոխվարչապետի հետ քննարկել համագործակցության զարգացման ուղղությունները։