Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունում քննարկումը կկազմակերպվի

Տնտեսություն
d8bf9964c5c5e1d6a8ebfaf3c51c08af

Փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը պատասխանել է ՙԺառանգություն՚ խմբակցությունում պաշտոնական նամակին:

ՙԻ պատասխան ս/թ նոյեմբերի 22-ին Ձեր ԺԽ-Ե-732-Բ/10 նամակի հայտնում ենք հետեւյալը. ս/թ դեկտեմբերի 1-ին ժամը 14:00-ին ՀՀ կառավարությունում նախատեսվում է հերթական քննարկումը կազմակերպել` նվիրված Արարատյան դաշտավայրի խորքային ջրերի ջրօգտագործման հարցերի կարգավորմանը: Հաշվի առնելով Ձեր նամակը` պատրաստ ենք վերոնշյալ քննարկման օրակարգում ներառել նաեւ Ձեր նամակում բարձրացված հարցերը, ինչպես նաեւ` քննարկմանը մասնակից դարձնել շահագրգիռ կողմերին` համաձայն Ձեր առաջարկության: Առաջարկն ընդունելու պարագայում, խնդրում ենք ներկայացնել նշված քննարկման շահագրգիռ մասնակիցների ցուցակը՚,-ասված է նամակում:

Հիշեցնենք, որ ձկնաբածության ոլորտում առկա հիմնախնդիրների համալիր եւ հրատապ քննարկման անհրաժեշտության կապակցությամբ նոյեմբերի 19-ին ՙԺառանգություն՚ խմբակցությունը պաշտոնապես դիմել էր ՀՀ փոխվարչապետին` կառավարությունում հարցի քննարկում կազմակերպելու առաջարկով, ինչպես նաեւ` Ազգային ժողովի Տնտեսական հարցերի ու գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներին` նույն հարցերով խորհրդարանական լսումներ անցկացնելու առաջարկով:

Օրեր առաջ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը գրավոր տեղեկացրել էր, որ ոլորտի հիմնախնդիրների համալիր քննարկման նպատակով դեկտեմբերի կեսերին նախատեսվում են խորհրդարանական լսումներ:

ՙԺառանգությունը՚ դեռեւս պատասխան չի ստացել ԱԺ գյուղատնտեսական ու բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահից: