Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կփորձեն կանխել գերեզմանատների ապօրինի ընդլայնումները (տեսանյութ)

Երևան համայնքը մի շարք փոփոխություններ կձեռնարկի՝ գերեզմանատներում ապօրինությունները կանխելու համար՝ տեղեկացնում ե Երևանի քաղաքապետարանը։

Երևանի համայնքային 21 գերեզմանատները զբաղեցնում են մոտ 550 հեկտար տարածք: Ներքին Չարբախի, Ավանի, Քանաքեռի և Շահումյան 1 գերեզմանատները համարվում են մասնակի փակ: Այստեղ նոր տեղեր չեն հատկացվում, հուղարկավորություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե տվյալ տարածքում արդեն իսկ կա հարազատի գերեզման:

Չնայած օրենսդրական արգելքին՝ որոշ քաղաքացիներ ինքնակամ ընդլայնում են գերեզմատների սահմաններն ու ապօրինի հուղարկավորություններ կազմակերպում: