Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Գյումրու Ղորղանյան փողոցում այրվել են երկու տների տանիքներ

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 20-ին, ժամը 03:21-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի տներից մեկի տանիքում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ղորղանյան փողոցում այրվում են երկու տների տանիքներ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել՝ 05:11-ին: Այրվել են երկու տների տանիքների փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ և 20 քմ)։