Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess gabriel
A A
Սպորտ

Գաբրել Սարգսյանը հաղթեց առաջատարին և գլխավորեց աղյուսակը. ԵԱ (տեսանյութ)

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր նախատեսված են 5-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը վիճակահանությամբ հանդիպեց մրցաշարի միանձնյա առաջատար Գուդմունդուր Կյարտանսոնի հետ: Մեր շախմատիստն վստահ անցկացրեց պարտիան և արդեն 30-րդ քայլին գեղեցիկ հաղթանակ տարավ: Նա վաստակեց 4,5 միավոր և գլխավորեց աղյուսակը:

Գաբրիել Սարգսյանի հետ հավասար ընթացող Շանթ Սարգսյանը ադրբեջանցի Էլթայ Սաֆարլիի հետ պարտիայում հաշտություն կնքեց արդեն 9-րդ քայլին: Մեր մյուս գրոսմայստերը՝ Սամվել Տեր-Սահակյանը, խաղաղ դաշն կնքեց դանիացի Յոնաս Բյերեի հետ: Մեր երկու շախմատիստները վաստակեցին 4-ական միավոր և արդեն կհետապնդեն Գաբրիել Սարգսյանին:

Մերոնց մասնակցությամբ մյուս պարտիաները դեռևս շարունակվում են: