Բացել լրահոսը Փակել լրահոսը
234182
A A
Հասարակություն

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենան 4 մետր բարձրությունից ընկել է գետը․ կան վիրավորներ

Այսօր, ապրիլի 1-ին, ժամը 15։50-ի սահմաններում «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 26 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 4 մետր բարձություն ունեցող կամրջից ընկել գետը։ 

Այս մասին տեղեկացնում են Shamshyan.com-ից:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։