Բացել լրահոսը Փակել լրահոսը
f9220bcbb60ba40ab56ea3c66bf49018
A A
Հասարակություն

Վթարից հետո մեքենան բախվել է գազակարգավորիչին. սկսվել է գազի արտահոսք. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 00:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի վերջնամասում բախվել են 2 ավտոմեքենա, որոնցից մեկն էլ բախվել է գազակարգավորիչին, ինչի պատճառով գազի արտահոսք  է սկսվել:

Պարզվել է, որ բախվել են Հովհաննես Ալոյանի վարած Toyota Camry և Հայկ Գևորգյանի վարած Range Rover  մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Range Rover-ը բախվել է գազակարգավորիչին, վնասել այն, ինչից գազի արտահոսք  է սկսել:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, տեղում իրականացրել հերթապահություն, մինչև  ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արմավիրի  մարզի պատասխանատուները: Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ  Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի հետևանքով էլ, բարեբախտաբար, տուժածներ չկան: Մանրամասները սկզբնաղբյուրում: