Բացել լրահոսը Փակել լրահոսը
ziplayn-eraz
A A
Հասարակություն

Զիփլայնից ընկնելու հետևանքով մահացածը տնօրենն էր․ քույրը մանրամասներ է պատմել ողբերգական դեպքից

Երեկ տեղեկություններ հրապարակվեցին, որ Երևանի Երազ այգում Զիփլայնից՝ 7 մ բարձրությունից քաղաքացին ընկել էր ու հիվանդանոցում ուշքի չգալով՝ մահացել։

Մահացածի քույրը՝ Տաթևիկ Աբրահամյանը լրագրողական խմբում գրառում է կատարել՝ պարզաբանելով․ «Գործընկերներ ջան, մեկը մյուսի հետևից կայքերը տեղադրեցին Երազի այգու զիպլայնում այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարը:

Հոգուս ցավն անբացատրելի է. մահացածը եղբայրս է, ու թեև սիրտ ու տրամադրություն չունեմ մանրամասնություններ գրելու, բայց անտարբեր չեմ էլ կարող անցնել այն մեկնաբանությունների կողքով, որոնք գրում են:

Հայտնում եմ, որ եղբայրս այդ զիպլայնի տնօրենն էր ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով»: