Բացել լրահոսը Փակել լրահոսը
1-164
A A
Պաշտոնական

Արմեն Փամբուխչյանն ազատվել է ԱԻ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Փամբուխչյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արմեն Փամբուխչյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

 

Իդեպ մամուլում լուր է տարածվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ՀՀ նախագահի որոշմամբ՝ ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը կնշանակվի ԱԻ նախարար: