Բացել լրահոսը Փակել լրահոսը
Spring  (2)
A A
Պաշտոնական Հասարակություն

Եղանակն առաջիկա օրերին

Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ: Ապրիլի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզեր․ այսօր շրջանների զգալի մասում, ապրիլի 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ապրիլի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: