Աղվան Հովսեփյանի գործն արդեն դատարանում է
Աջակցիր «Ա1+»-ինՆախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործն արդեն դատարանում է։ Այն մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, փողերի լվացման և այլ ենթադրյալ չարաշահումների մեջ։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007- 2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ:
Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: Նա նաեւ այլ դրվագներով է մեղադրվում։ Աղվան Հովսեփյանը կալանավորված է նախորդ տարվա սեպտեմբերի 8-ից։