Բացել լրահոսը Փակել լրահոսը
218066157_980181156071583_8128060405875980843_n
A A
Քաղաքականություն

Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են. Ժոնաթան Լաքոտ

Դիվանագետ, Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտն իր ֆեյսբուքյան էջում հիշատակել է Հայոց ցեղասպանության տարելիցը՝ մեջբերելով նախ Հիտլերի հայտնի արտահայտությունն այն մասին, թե «Ո՞վ է հիմա հիշում հայերի Ցեղասպանությունը», այնուհետ հիշատակելով Էդգար Հիլզենրատի խոսքերն այն մասին, որ «Դա պետք է իմանան բոլորը, այլապես ինչպե՞ս հանարավոր կլինի կանխել հետագա ցեղասպանությունները»:

Լաքոտը նաև մեջբերել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից հետո Ռաֆայել Լեմկինի արտահայտած միտքը՝ «Ինչու՞ են դատապարտում մարդուն. մի՞թե մեկ միլիոն մարդու սպանությունն ավելի փոքր հանցանք է, քան մեկ մարդունը»:

Եզրափակելով, նախկին դեսպանը գրել է, որ այս երեք միտքը հանրագումարն են այն բանի, որ Ցեղասպանությունը փաստ է բոլոր նրանց համար, ովքեր հիշում են և անգամ նրանց համար, ովքեր հերքում են ճշմարտությունը:

«Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են: Մարդկանց այսօր էլ նախկինի պես սպառնում են Ցեղասպանությամբ: Եկեք լինենք հիշատակի, ճշմարտության ու արդարության լուսավոր կողմում»,-գրել  է Լաքոտը: