ՄԻԵԴ վճռի կատարման համար 42 օր է պահանջվել
Աջակցիր «Ա1+»-ին42 օր պահանջվեց ՀՀ ներպետական ատյաններից որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը կատարեն։
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ դատավոր Վահագն Մելիքյանը բավարարել է իր միջնորդությունը եւ փոխել պաշտպանյալի խափանման միջոցը։
Դատարանը համակցված խափանման միջոց է կիրառել՝ տնային կալանք, բացակայելու արգելք եւ գրավ՝ 2 մլն դրամի չափով։
Հիշեցնենք, որ Եվրոպական դատարանի 26․02․2026թ-ի վճռով արձանագրվել էր, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավունքների խախտում է տեղի ունեցել Սամվել Գրիգորյանի մասով, քանի որ վերջինս կալանքի ժամկետը երկարատեւ է:
Ինչպես նաեւ ներպետական դատարանների ներկայացված հիմնավորումները պատճառաբանված չեն եւ նույնանման են, սակայն Սամվել Գրիգորյանը մինչ օրս շարունակվում է պահվել կալանքի տակ։ Նա 2021 թ. օգոստոսի 21-ից գտնվում էր կալանքի տակ: