Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Հասարակություն

Եթե առանց պաշտպանություն իրականացնելու մեր հայրենիքից տարածք զիջվեր, մեղադրանք չէ՞ր լինելու. Դավթյանը՝ զոհերի ծնողներին (տեսանյութ)

«Խոնարհվում եմ բոլորիդ տղերքի շիրիմների առջև, ես հասկացել եմ ձեր ցավը հասկանում եմ ձեր վիշտը, հասկանում եմ ամեն ,ամ-իօր»․ դատախազության դիմաց Զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը նշեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Դատախազը ավելացրեց, որ իրենք քաղաքական գործունեություն չեն իրականացնում և կատարում են օրենքով սահմանվածը․ «Խնդիրը առաջացավ այն պահից, երբ վարչապետը Ազգային ժողովում ձևակերպում արեց և ասեց, որ կարող էինք պատերազմը կանգնեցնել, այսինքն զոհեր չլինեին և ունենային նույն ելքը, և շատերի մոտ կարծիք առաջացավ, որ մենակ այդ ձևակերպումը բավարար է, որ մեղադրանքի նկարագրություն ներկայացվի, իսկ ես հակառակն ասեմ, եթե առանց պաշտպանություն կազմակերպելու հայրենիքից տարածքներ զիջվեր, նույն տրամաբանությամբ մեղադրանքի որոշում չէ՞ր գրվի»։

Ըստ դատախազի՝ շատ կարևոր են հանգամանքները, թե ինչպիսի պաշտպանություն է կազմակերպվել․ «Քանի որ դետալային հարցեր են առաջացել, ես առաջարկում եմ դուք ընտրեք մինչև 10 հոգի, որ հանգիստ միջավայրում դուք հարց տաք և ես պատասխանեմ»։

Մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում։