Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էկոտեխ»- ը կզբաղվի «Նուբարաշենով»

Տնտեսություն
bc1d78b6782b073efcd8b2f0d03cb443

Եռօրյա քննարկումների արդյունքում դեկտեմբերի 16-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության եւ Լեհաստանի Հանրապետության «Էկոտեխ » ընկերության միջեւ: Հուշագրի համաձայն` կողմերը պարտավորվում են ծավալել համատեղ ուսումնասիրություններ Հայաստանի տարածքում գտնվող թունաքիմիկատների վնասազերծման, ինչպես նաև` նոր գերեզմանոցների բացահայտման ուղղությամբ:

Առաջնահերթություն կհամարվեն Կոտայքի մարզի Ողջաբերդ բնակավայրի հարևանությամբ գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների և Լոռու մարզի Ալավերդի քաղաքի հարևանությամբ գտնվող արսենի միացությունների գերեզմանոցները, քանի որ սրանք լուրջ վտանգ են ներկայացնում բնակչության կյանքի և շրջակա միջավայրի համար: