Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Հասարակություն

Փոքր Այրում գյուղի մոտակայքում գտնվող քարափից կին է ընկել․ փրկարաները հայտնաբերել են դին

Մայիսի 10-ին, ժամը 10։49-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Այրում գյուղի մոտակայքում գտնվող քարափից կին է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացու (Ա. Հ., ծնված 1937 թ.) դին: