A
A
Հայաստանի ձյուդոյիստները հավաքներ կանցկացնեն Ռուսաստանում և Վրաստանում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ձյուդոյի հավաքականը մայիսի 22-ից հունիսի 2-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վլադիկավկազում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը թիմում ընդգրկել է 8 մարզիկ: Նրանք կպատրաստվեն հունիսի 3-ին Թբիլիսիում և հունիսի 15–ին Ուլան Բատորում մեկնարկելիք միջազգային խոշոր մրցաշարերին։ Վերջինս միաժամանակ Փարիզի օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ է տալիս։
Հայաստանի պատանեկան հավաքականը վաղվանից մարզումներ կանցկացնի Գյումրիում: Այնուհետև թիմն հավաք կանցկացնի Վրաստանի Գորի քաղաքում: Այնտեղից մեր ձյուդոյիստները կմեկնեն Խորվաթիայի Պորեկ քաղաք, որտեղ կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը: