A
A
Պավլիկ Մանուկյանին առևանգել են ու տարել անհայտ ուղղությամբ. փաստաբան
Աջակցիր «Ա1+»-ին«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը բերման է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Նա նշել է, որ գործողությունը տեղի է ունեցել առանց իրավական հիմքեր ներկայացնելու և առանց որևէ պարզաբանման:
Փոստանջյանը դիմել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։