Բացել լրահոսը Փակել լրահոսը
վարուժան
A A
Հասարակություն

«Սասնա ծռերի» նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ, և տղաներին վերադարձնում են բանտ․ Փաստաբան

«Սասնա ծռեր» զինված խմբի մի քանի անդամների փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով խմբի անդամներին առևանգելու լուրերին։

«Րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետի գլխավորությամբ, առանց հիմք ու պատճառ նշելու, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին տանից արգելանքի է վերցրել և տեղափոխում է Երևան: Կապվեցի, բայց ոստիկանները հրաժարվեցին ինձ հետ խոսել»,– նշել է նա։

Ավելի ուշ փաստաբանին տեղյակ են պահել, որ ոստիկաններն այցելել են նաև խմբի մեկ այլ անդամի` Վարուժան Ավետիսյանի բնակարան:

«Իսկ սա նշանակում է, որ «Սասնա ծռերի» նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ, և տղաներին վերադարձնում են բանտ»,– եզրափակել է Շուշանյանը։