Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Թոշակառուները սպառնում են (տեսանյութ)

Չնայած հորդառատ անձրեւին, Սանահին կայարանի Հայփոստի նախկին բաժանմունքի մոտ հավաքված տարեց բնակիչները մտահոգ են, իրենց թաղամասում կատարված անսպասելի փոփոխությունից։

Բանն այն է, որ մի քանի օր առաջ, Ալավերդի քաղաքի 2000-ից ավել բնակիչ ունեցող այս թաղամասում գործող Հայփոստի բաժանմունքի գույքն ու տեխնիկան դուրս է բերվել շենքից և տեղափոխվել մեկ այլ թաղամասում վերաբացված բաժանմունք։

Թաղամասի տարեցներին էլ ասել են՝ կենսաթոշակ կամ այլ ծառայություններից օգտվելու համար համեցեք այնտեղ։

Մանրամասները՝ Անկյուն +3 ՀԸ տեսանյութում