Բացել լրահոսը Փակել լրահոսը
239074
A A
Հասարակություն

«Մերսեդես»-ում հայտնաբերվել է տղամարդու դի. ըստ նախնական տեղեկությունների վարորդը հանկարծամահ է եղել

Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Այս մասին գրում է Shamshyan. com-ը:

Ժամը 18:30–ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել:

«Mercedes» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Թ.-ի դին:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել: