Բացել լրահոսը Փակել լրահոսը
1086250
A A
Մարզեր

Արամ Թանանյանն ազատվել է Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդի պաշտոնից

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության կից մաքսային կցորդ Արամ Թանանյանն ազատվել է պաշտոնից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արամ Թանանյանին պաշտոնից ազատելու հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի՝ չզեկուցվող հարցերի օրակարգում:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության կից մաքսային կցորդն աշխատում է Վերին Լարսի անցակետի մոտակայքում: Նրա պարտականություններն են Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրների քննարկումն ու դրանց լուծում տալը: 

Արամ Թանանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանության կից մաքսային կցորդի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունվարի 30-ին: