Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նոր տեխնոլոգիաները (տեսանյութ)

Մշակութային ժառանգության վերականգնման, արխիվացման և թվայնացման ոլորտներում ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի մասնագետների փորձի փոխանակման հարթակ ստեղծելու նպատակով Երևանում հունիսի 22-25-ը կանցկացվեն «Հիշողության կերպարանքներ. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» և «ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» միջազգային սեմինարները։

Կանցկացվեն զեկույցներ, քննարկումներ, կլոր սեղաններ: «Հիշողության կերպարանքներ» սեմինարն անցկացվում է 11-րդ տարին և համախմբում է տարբեր երկրների կազմակերպությունների՝ գրադարանների, թանգարանների, վերականգնման կենտրոնների մասնագետների և հարթակ է մասնագիտական քննարկման համար:

«Հիշողության կերպարանքներ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Մուրադյանի խոսքով՝ ուրախ են, որ Հայաստանում ստեղծվել է հարթակ, որտեղ մի շարք պետությունների մասնագետներ կիսում են իրենց հաջողությունները։ «ՍոլիդԱրտ»-ը համախմբում է կինոոլորտի ներկայացուցիչներին և ոլորտի խնդիրները, որն ըստ կազմակերպիչների, չափազանց կարևոր են կինոքաղաքականության մշակման տեսանկյունից:

«ՍոլիդԱրտ»-ը միտված է կինոոլորտում համատեղ արտադրության և ֆիլմերի տարածման մեխանիզմների ուսումնասիրմանը, անիմացիոն ֆիլմերի զարգացմանը, մասնակից երկրների համագործակցության ընդլայնմանը, կինոժառանգության պահպանման խնդիրներին:

Ծրագրի ղեկավար Մելիքսեթ Կարապետյանն ընդգծեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո կինոարվեստում միության անդամ երկրներից յուրաքանչյուրը գնացին իրենց ճանապարհով, սակայն հիմա տեսնում են, որ համատեղ արտադրությունները, միասնական ստեղծագործական աշխատանքն իր առավելություններն ունի և արդյունավետ է։ Նախորդ տարի անցկացրել են առաջին սեմինարը, իսկ այս տարի հյուրեր կան 26 երկրից՝ մասնավորապես Ղազախստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ռուսաստանից։