A
A
ՀԲ-ն հաստատեց վարկը
Համաշխարհային բանկն այս գիշեր հաստատել է Հայաստանին տրամադրվող 25 միլիոն դոլարի բյուջետային վարկը: Բյուջետային առաջին վարկը` 60 միլիոն դոլարը, Հայաստանը ստացել էր 2009-ի հուլիսին եւ անմիջապես ծախսել:
Գումարը հատկացվելու է պետբյուջեի սոցիալապես անապահով խավին ուղղված ծախսերին, սոցիալական ապահովության ցանցի հզորացման ծրագրերին, աղքատ համայնքներում նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացմանը:
Ի դեպ, Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին հուսով է, որ ընթացիկ բարեփոխումների ծրագրի, գործարար միջավայրի բարելավման արդյունքում 2011թ.-ին տնտեսության աճը կավելանա` կազմելով 4-5%: