A
A
Չինական յուանն էլ կարող են փոխանցել
Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի իրավաբանական անձ հաճախորդներն այժմ կարող են փոխանցումներ իրականացնել չինական յուանով:
Վերջերս, Չինաստանի Ժողովրդական Բանկի իրականացրած փոփոխությունների արդյունքում, այն քաղաքների և մարզերի ծածկույթը, որոնցում գործող կազմակերպությունները իրավունք ունեն արտաքին առևտրի վճարումներ իրականացնել չինական յուանով, ընդլայնվել է մինչև 20-ը` ներառելով Պեկինը, Շանհայը, Գուանդունը, Շենսին, Սիչուանը և այլ քաղաքներ:
Ըստ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների, Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալների ցուցանիշով Չինաստանը գրավում է երկրորդ տեղը: