Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Հայֆիլմի 100-ամյակը միայն հրավառությունն ուտոնական միջոցառումները չեն․ Վիգեն Գալստյան (տեսանյութ)

Հայֆիլմի100-ամյակին ընդառաջ այսօր լրագրողների հետ հոբելյանական միջոցառումների ծրագրերը ներկայացրեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և կինոժառանգության բաժնի պետ Վիգեն Գալստյանը։

Տիկին Միրզախանյանի խոսքով, պատրաստվում են հնարավորինս շատ ֆիլմեր վերականգնել և, որ կարևորն է, բարձր որակով։ Կապեր են հաստատվել կինոաշխարհի տարբեր միջազգային կառույցների հետ և նրանց կողմից հայկական կինոն ներկայացնելու հետաքրքրություն կա։ Կաննի փառատոնի մասնակցության ժամանակ հանդիպում են ունեցել Կանն կլասիկ նոմինացիայի ծրագրի ղեկավարի հետ և կա համաձայնություն, որ եթե Կինոկենտրոնը հասցնի բարձր որակի թվայնացնել և վերականգնել Ֆրունզե Դովլաթյանի «Բարև ես եմ» ֆիլմը, ապա այն կարող է ցուցադրվի  հաջորդ տարի Կաննի փառատոնում, Հայֆիլմի 100-ամյակին շրջանակում։

Բացի Կաննի փառատոնից կան նաև հայկական կինոյի օրեր անցկացնելու պայմանավորվածություններ, մասնավորապես Բոլոնիայում, Վենետիկում, նաև Կաննում։

Կինոկենտրոնի բաժնի պետ Վիգեն Գալստյանը նշեց, որ Կինոկենտրոնն առայժմ համապատասխան լաբորատորիա չունի և համագործակցել են Լեհաստանի ու Իտալիայի հետ, սակայն հուսով է, որ մոտ ապագայում կկարողանան ձեռք բերել։

Հայֆիլմի 100-ամյակը միայն հրավառություն ու տոնակատարությունների միջոցառումներ չեն։ Որոշել ենք տանել, հայկական կինոյի ժառանգության վերականգնման ու պահպանման հետ կապված, կարելի է ասել,  «ագրեսիվ» ռազմավարություն։ Մեր կինոժառանգությունը դրսում հանրայնացնելը քաղաքական խնդիր է և մենք ունենք մեծ ծրագրեր, մի մասը հաստատված է, մի մասը՝ընթացքի մեջ է»,- ասաց Վիգեն Գալստյանը։

Վերականգնվում է Համո Բեկնազարյանի վերջին, անավարտ ֆիլմը՝ «Քարավանը», որը նկարահանվել է 1950 թվականին և պատմում է 1946 թվականի սփյուռքահայերի հայրենադարձության  մասին։ Այն հանրությանը կցուցադրվի առաջին անգամ։ Կվերականգնեն նաև Համո Բեկնազարյանի 1930 թվականին նկարահանված «Երկիր Նաիրի» վավերագրական ֆիլմը։