A
A
Արարատ Միրզոյանի պատասխանը ուղերձին
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի՝ հուլիսի 10-ին, կլրանա Շվեդիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատման 30-ամյակը:
Շվեդիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել՝ Շվեդիայի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։Այս մասին հայտնում Հայաստանում Շվեդիայի դեսպանատունը։
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն իր նամակում խորին երախտագիտություն է հայտնել մեր երկու երկրների բարեկամության և համագործակցության համար և հույս հատնել շարունակելու երկկողմ լավ հարաբերություններն ու համագործակցությունը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշել է, որ երկկողմ համագործակցությունը նոր թափ է հավաքել՝ շնորհիվ Շվեդիայի երկարաժամկետ հանձնառության՝ աջակցելու և նպաստելու երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խթանելու երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր ձևաչափերում։
Լուսանկարը՝ արխիվից