Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սոցապնախարարը խոստացավ ուսումնասիրել ոտքը կորցրած սպայի դեպքը (տեսանյութ)

Գրառման մասին տեղյակ եմ, նաև այդ խնդրին եմ տեղյակ։ Եվ սա շատ ցավոտ խնդիր է։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով 44-օրյա պատերազմում ոտքը կորցրած սպայի բարձրացրած հարցին՝ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նշեց՝ պատերազմից հետո հաշմանդամության կարգերը տրվելուց հետո սահմանված կարգով կա ժամանակահատված, որից հետո մարդիկ պետք է անցնեն փորձաքննություն։

«Եվ ըստ էության, քաղաքական որոշման արդյունքում չի տրվում հաշմանդամության կարգը։ Կա հիվանդությունների դասակարգիչ, որը հաստատվում է ԱՀԿ-ի կողմից։ Երբ փորձաքննող բժիշկները պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած մեր տղաների կարգը 2-րդից դարձնում են 3-րդ՝ էստեղ ոչ թե քաղաքական որոշման հարց է, այլ համապատասխան այդ դասակարգիչների ստանդարտներին»,-պարզաբանում է սոցապ նախարարը։

Ըստ Նարեկ Մկրտչյանի, ստացվում է՝ տվյալ անձի առողջական վիճակի մեջ տեղի է ունեցել առողջական վիճակի որոշակի բարելավում։ Նախարարը օրինակ է բերում իր մի շարք հանդիպումները հաշմանդամություն ունեցող անձանց հետ, երբ ուղիղ հարց է հնչել՝ հաշմանդամությունը կապելով սոցիալական խնդրին։

«Միգուցե պետք է մասնագիտական վերապատրաստում, պետք են կրթական որոշակի հնարավորություններ, պետք են աշխատանքի ապահովման որոշակի հնարավորություններ տրամադրել։ Եվ եթե այս ճանապարհով ենք գնացել, մարդիկ հասկացել են, որ հաշմանդամության կարգավիճակը չպետք է կապել սոցիալական հնարավորությունների հետ։ Բայց եթե եղել են օբեկտիվ բողոքներ, կա սահմանված կարգ»,- նկատում է սոցապնախարարը՝ նշելով, որ եթե փորձաքննության արդյունքները չեն բավարարում, կարող են դիմել վերափորձաքննության, դրանից հետո՝ նախարարություն, որտեղ դեպքն ուսումնասիրելուց հետո կամ պահպանվում է սահմանված կարգը, կամ որոշում է կայացվում, որ կա որոշակի սխալ, և փոխվում են որոշումները։

«Եթե սա էլ չի բավարարում կարող են դատական կարգով հարցը լուծել»,- ասաց Նարեկ Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։