Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» ձախողվեց Մալթայում և լքեց Կոնֆերենցիաների լիգան

Երևանի «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի որոկավորման 1-ին փուլի պատասխան խաղում խոշոր հաշվով պարտվեց Մալթայի «Համրուն Սպարտանսին» և դուրս մնաց պայքարից:

Մալթայում կայացած հանդիպման առաջին խաղակեսում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0: Երկրորդ կեսը հաջող սկսեցին ալաշկերտցիները, և 48-րդ րոպեին Արտակ Եդիգարյանը բացեց խաղի հաշիվը: Սակայն, տանտերերը շատ արագ ոչ միայն վերականգնեցին հավասարությունը, այլև առաջ անցան հաշվի մեջ: Մեր ֆուտբոլիստներն այդ գոլերից հետո էլ ավելի խուճապի մատնվեցին և կարճ ժամանակում ևս երկու գնդակ բաց թողեցին:

Արդյունքում, «Ալաշկերտը» պարտվեց 1:4 խոշոր հաշվով և լքեց լիգան, քանի որ առաջին խաղում հաղթել էր ընդամենը մեկ գնդակի տարբերությամբ` 1:0: