Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan (8)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը Երևանից հաղթել է մրցակցին և մտել կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը, որն այժմ գտնվում է Երևանում,  մասնակցում է FTX Road to Miami անվանումը կրող արագ շախմատի առցանց մրցաշարին:

Մեր հայրենակիցը հաղթահարելով խմբային փուլը, մտել է փլեյ-օֆֆ: Քառորդ եզրափակիչում նա 2,5:1,5 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիշիին, չնայած պարտվել էր առաջ պարտիայում:

Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը ուժերը կչափի լեհ Յան-Քշիստոֆ Դուդայի հետ, որը նույն 2,5:1,5 հաշվով հաղթել էր նիդեռլանդցի Անիշ Գիրիին:

Ամերիկահայ Սամուել Սևյանը, որը նույնպես մտել էր փլեյ-օֆֆ, քառորդ եզրափակիչում լարված պայքարում զիջել է չինացի Վեյ Իին` 2.5:3:5: