A
A
Ոռոգման խնդրի լուծումն ուշանում է, բերքը այրվում արևի տակ. բողոքում են ղարիբջանյանցիները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԶայրացած ղարիբջանյանցիները կրած վնասի մասին են բողոքում: Բայց պատկերը միայն տնամերձ հողատարածքներում չէ, դաշտ եւս ոռոգման ջուր չի հասնում: Ախուրյան խոշորացված համայնքի Ղարիբջանյան գյուղում տարիներ շարունակ ոռոգման ջրի խնդիրը եղել ու շարունակում է մնալ եւ այս մասին ահազանգելուց բացի, օրեր առաջ ղարիբջանյանցիները եւ Գետք բնակավայրերի բնակիչները փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհի՝ Ղարիբջանյանի հատվածը՝ պահանջելով խնդրին լուծում տալ:
Պատասխանատու կողմերի հետ հանդիպումից հետո ճանապարհը բացվել է: Պարզվում է՝ Շիրակի ՋՕ-ի հետ Ղարիբջանյանը պայմանագիր չունի, ուստի, չկա վճարում, չկա նաեւ ջուր մատակարարելու պարտականություն. նշում են պատասխանատուները: